Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ընկերական հանդիպումներ

Ընկերական հանդիպումներ
31.01.2016 | 14:36

Ձմեռային այս արձակուրդի օրերին սպասվելիք առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանում ու արտերկրում ուսումնամարզական հավաքներ անցկացնող հայաստանյանյան բարձրագույն լիգայի թիմերը կամաց-կամաց նաև ընկերական հանդիպումների մեջ են ներգրավվում: Այսպես, «Շիրակը», որն այս օրերին Միացյալ Նահանգներում է, հանդիպել է «Լոս Անջելես Գելեքսիի» հետ ու զիջել մեկ գնդակի տարբերությամբ: Գյումրեցիներից գոլի հեղինակ է դարձել Վիուլեն Այվազյանը: Հաշված ժամեր անց Սոչիում իր երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի «Արարատը»: Մրցակիցն է Կալինինգրադի «Բալթիկան»: Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկան» հանդիպել է վրացական Բոլնիս քաղաքը ներկայացնող «Սիոնի» հետ, զիջել 0:2 հաշվով: Հընթացս նշենք, որ այս հանդիպումներում թերևս արդյունքն այնքան կարևոր չէ, որքան մարզական կոնդիցիաների վերականգնումը ու հույսն այն, որ կունենանք հետաքրքիր, մրցունակ առաջնություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ